09.01.17

MacBook Pro-ն փրկել է ամերիկացու կյանքը


Օրեր առաջ Ֆլորիդայի Ֆորտ-Ռոդերդեյլ օդանավակայանում ողբերգական միջադեպ է տեղի ունեցել, որի պատճառով հինգ մարդ մահացել էր, իսկ ութ մարդ տեղափոխվել էր հիվանդանոց։ 

Մահացածների թիվը մեկով ավելի կլիներ, եթե ուղևորներից մեկն իր հետ վերցրած չլիներ իր MacBook Pro-ն։

Սթիվ Ֆրափփեր անունով երիտասարդը, ով հրաձգության ժամանակ գտնվում էր բեռների ստացման սենյակում, լսելով կրակոցների ձայնը միանգամից պառկում է գետնին։ Վայրկյաններ անց նա զգում է մի կտրուկ և կարճ հարված իր մեջքին։ 

Երբ ամեն ինչ հանդարտվում է, Սթիվը որոշում է պարզել, թե ի՞նչ ցավ էր զգացել։ Նա բացում է ուսապարկը և այնտեղ գտնում իր MacBook Pro-ն, որի վրա անցք էր առաջացել։

Հետո նրան հաջողվում է գտնել պարկուճը, որը գտնվում էր ուսապարկում։ Այսպիսով MacBook Pro-ն փրկում է քսանամյա ամերիկացու կյանքը։


 Սարգիս


    Դիտումներ` 134