04.01.17

Ինչպե՞ս MacBook Air-ի էկրանը դարձնել սենսորային


Apple ընկերության համակարգիչներն օժտված չեն սենսորային էկրանով։ Դա միտումնավոր է արված, որպեսզի Apple-ը չփոխի macOS-ի ինտերֆեյսը, որն այնքան էլ հարմար չէ անմիջապես ձեռքով աշխատելու համար։ Սակայն որոշ դեպքերում, այնուամենայնիվ, անհրաժեշտ է լինում սենսորային էկրան։ 

Ահա այստեղ է, որ Neonod ընկերությունն ավելի հեռատես է գտնվել։ Ընկերությունը CES 2017-ի շրջանակներում պաշտոնապես կներկայացնի նոր աքսեսուար՝ նախատեսված 13 դույմանոց MacBook Air-ի համար։ 

Նոթբուքի էկրանը սենսորային դարձնելու համար անհրաժեշտ է սարքը փակցնել էկրանի ստորին հատվածում և լարով միացնել համակարգչին։ 

Ընկերությունն այս աքսեսուարը կոչում է AirBar և պատրաստվում է վաճառքի հանել $99-ով։ 


 Սարգիս


    Դիտումներ` 151