02.01.17

Ներկայացվել է Apple Magic ստեղնաշարի կոնցեպտը՝ Touch Bar վահանակով


Touch Bar վահանակով օժտված նոր MacBook Pro-յի ներկայացումից հետո սկսեցին խոսակցություններ տարածվել Apple ընկերության նոր iMac-ի Apple Magic ստեղնաշարի մասին, որն ըստ որոշ խոսակցությունների, ևս օժտված կլինի Touch Bar վահանակով։

Հոլանդացի դիզայներ Բաս վան դեր Փլոգը ներկայացրել է նոր Apple Magic ստեղնաշարի երկու տարբերակ։

Առաջին տարբերակում F1-F12 ստեղների փոխարեն ստեղնաշարի վրա հայտնվել է Touch Bar վահանակը։  

Երկրորդ տարբերակում Touch Bar վահանակը ստեղնաշարին միանում է Lighting գլխիկով։

Apple-ը դեռևս չի հաստատել նոր ստեղնաշարին վերաբերվող խոսակցությունները, սակայն եթե նոր MacBook Pro-ն ներկայացել է Touch Bar վահանակով, կարելի է ակնկալել, որ Apple-ի նոր ստեղնաշարը, որը կներկայացվի iMac-ի հետ, օժտված կլինի երկար սպասված այդ վահանակով։ 

 

 


 Սարգիս


    Դիտումներ` 153