28.10.16

Apple-ը պաշտոնապես ներկայացրեց MacBook Pro-ն


Apple ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է MacBook Pro նորագույն նոթբուքը։

13 և 15-դյույմանոց նոր MacBook Pro-ն ներկայացվել է երկու գունային տարբերակներով՝ բաց և մուգ մոխրագույն։ 13-դյումանոց տարբերակը վաճառքում կհայտնվի $1499 արժողությամբ, իսկ 15-դյույմանոց տարբերակը՝ $2399 արժողությամբ։

MacBook Pro-ի գլխավոր առանձնահատկությունը դարձել է նոթբուքի ստեղնաշարի վերին հատվածում գտնվող TouchBar-ը։ Բացի այդ, նոթբուքում հայտնվել է նաև արդեն շատերին հայտնի Touch ID մատնահետքերի սքաները։

Շնորհանդեսի ժամանակ Apple-ը ցուցադրել է, թե ինչպես կարելի է օգտագործել TouchBar-ը՝ ֆոտոխմբագրիչների հետ աշխատելու, վիդեոմոնտաժի և այլի ժամանակ։

15-դյույմանոց MacBook Pro-ում տեղադրված է Intel Core i7 2133 ՄՀց պրոցեսոր՝ 4 Գբ հիշողությամբ օժտված տեսաքարտով։ 13-դյույմանոց տարբերակը կաշխատի Intel Core i5 կամ i7 2133 ՄՀց պրոցեսորով։


 Վարդան


    Դիտումներ` 392