04.03.16

Ծրագիր, որն իր մեջ համախմբում է ութ ամենահայտնի մեսենջերները


Հավանաբար, մեզանից շատերն են երազել այն մասին, որ մեզ բոլորիս հայտնի մեսենջերները, որոնցից են WhatsApp-ը, Facebook Messenger-ը և Telegram-ը, աշխատեն ինչպես մեկ միասնություն, այսինքն մեկ ծրագրի միջոցով՝ առանց առանձին և ավելորդ պատուհանների։

Տարբեր մեսենջերների միջոցով շփվողների համար մենք հիանալի նորություն ունենք։

Հասանելի է դարձել հեռանկարային ծրագիր, որի ստեղծողները ցանկացել են իրականություն դարձնել «մեկ ինտերֆեյս բոլոր մեսենջերների համար» գաղափարը։ Franz անվճար ծրագիրը թույլ է տալիս մեկ պատուհանում միավորել մեզ բոլորիս հայտնի մեսենջերները։ Ներկա պահին հնարավոր է ծրագրում համախմբել հետևյալ մեսենջերները՝ WhatsApp, Telegram, Slack, Facebook Messenger, HipChat, Google Hangouts, Skype և Grape։

Ծրագիրը ստեղծել է ավստրիացի ծրագրավորող Սթեֆան Մալցները։ Ըստ էության, ծրագիրն աշխատում է ինչպես բրաուզեր։

Ցավոք, Franz ծրագիրը դեռևս հասանելի է միայն Mac համակարգիչների համար։ Մոտ ապագայում Մալցները խոստացել է թողարկել նաև ծրագրի Windows-տարբերակը։ 


 Վարդան


    Դիտումներ` 1454