24.11.16

Microsoft-ը չի պատրաստվում հեռանալ սմարթֆոնների շուկայից


Microsoft ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սաթյա Նադելլան հայտարարել է, որ Microsoft ընկերությունը չի պատրաստվում հրաժարվել «սմարթֆոններ արտադրող ընկերություններից մեկի» կոչումից։

Այժմ ընկերությունն աշխատանքներ է իրականացնում բոլորովին նոր և կատարելագործված բջջային սարք թողարկելու ուղղությամբ, որը լիարժեք կկարողանա մրցակցել շուկայում առկա սմարթֆոնների հետ։ Ակնհայտ է, որ խոսքը գնում է բոլորովին նոր սարքի՝ Surface Phone-ի մասին, որի մասին շշուկներ շրջանառվում են շատ վաղուց։

Նման քայլով Microsoft-ը չի պատրաստվում լքել սմարթֆոնների շուկան, սակայն հիմա դադար է վերցրել նոր սմարթֆոններ ստեղծելու համար։


 Վարդան


    Դիտումներ` 282