24.07.16

Հին Windows և Android-սարքեր օգտագործողները կմնան առանց Skype-ի


Microsoft կորպորացիոն մտադիր է դադարեցնել Skype-ի աջակցությունը՝ Windows-ի և Android-ի հին տարբերակներով աշխատող սարքերի համար, գրում է «Ռոսիյսկայա գազետան»՝ հղում կատարելով ընկերության բլոգի պաշտոնական հաղորդագրությանը։

Ծրագրավորողների խոսքերով, Skype-ն անցում է կատարում ժամանակակից ամպային համակարգի, որի շնորհիվ ծառայությունում հասանելի են դառնալու նոր գործառույթներ, որոնք հասանելի չէին նախկինում։ Նման գործառույթներից են ֆայլերի ընդհանուր հասանելիությունը և թարգմանիչի աշխատանքը իրական ժամանակում։

Skype-ի աջակցությունը նախատեսվում է կրճատել Windows Phone 8-ից ցածր տարբերակով աշխատող սարքերի համար, ինչպես նաև Android 4.0.3-ից ցածր տարբերակով աշխատող սարքերի համար։


 Վարդան


    Դիտումներ` 1053