23.05.16

Windows 10 Mobile-ը հասանելի կդառնա նաև 9-դյույմանոց էկրանների համար


Microsoft ընկերությունը փոփոխության է ենթարկել Windows 10 Mobile օպերացիոն համակարգի ապարատային պահանջները՝ ավելացնելով 9-դյույմանոց դիսփլեյով օժտված սարքերի աջակցություն։

Դա նշանակում է, որ ցանկության դեպքում OEM-արտադրողները կարող են թողարկել պլանշետային համակարգիչներ, որոնք անթերի կաշխատեն Windows 10 Mobile-ով։ 

Հիշեցնենք, որ նախկին թույլատրելի անկյունագիծը կազմում էր 8-դյույմ։


 Վարդան


    Դիտումներ` 791