28.03.16

Հայտնի են դարձել Surface Phone-ի տեխնիկական բնութագրիչները


Բոլորովին վերջերս Microsoft ընկերությունը որոշում կայացրեց դադարեցնել Lumia մոդելի սմարթֆոնների հետագա արտադրությունը և դրա փոխարեն զբաղվել Surface Phone սմարթֆոնի մշակմամբ, որի գինը՝ ըստ շշուկների, կարող է կազմել $1000։

Այսօր համացանցում վերջապես հայտնվել են Surface Phone սմարթֆոնի տեխնիկական բնութագրիչները, որոնք բավականին մոտ են իրականությանը։ Հրապարակված տեղեկությունների համապատասխան, Microsoft ընկերության նոր սմարթֆոնը օժտված կլինի 2560x1440 պիքսել ընդլայնմամբ 5,5-դյույմանոց AMOLED-դիսփլեյով և Intel Atom X3 պրոցեսորով։ Surfece Phone-ը օժտված կլինի նաև 4 կամ 6 ԳԲ օպերատիվ հիշողությամբ։

Սարքում տեղադրված կլինի նաև 64 կամ 128 ԳԲ ներքին հիշողություն՝ կախված մոդիֆիկացիայից։ Հիմնական տեսախցիկն օժտված կլինի 21 ՄՊ հզորությամբ, իսկ դիմային տեսախցիկը՝ 8 ՄՊ։

Surface Phone-ն աշխատելու է համակարգիչների համար նախատեսված Windows 10 օպերացիոն համակարգով, որը թույլ կտա սմարթֆոնում բացել համակարգիչների համար նախատեսված ծրագրերը։

Նորագույն Surface Phone-ի անոնսը տեղի կունենա IFA 2016 ցուցահանդեսի շրջանակներում, որը նախատեսված է սեպտեմբերի 2-9-ը։


 Վարդան


    Դիտումներ` 1369