01.03.16

WhatsApp-ը դադարեցնում է հայտնի օպերացիոն համակարգերի աջակցությունը


WhatsApp-ի պաշտոնական բլոգում ծրագրավորողների թիմը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտնել է մի շարք օպերացիոն համակարգերի աջակցության դադարեցման մասին։

Օպերացիոն համակարգերի ցանկում հայտնվել են այնպիսիները, որոնց օգտագործողների թիվն այնքան քիչ է, որ մեսենջերի զարգացման համար անիմաստ է ծախսել ավելորդ միջոցներ և աշխատուժ։

Ցուցակում հայտնվել են հետևյալ օպերացիոն համակարգերը՝

  • BlackBerry OS (BlackBerry OS 10-ը ներառյալ),
  • Nokia S40, 
  • Nokia Symbian S60, 
  • Android 2.1 և Android 2.2,
  • Windows Phone 7.1։

Նշված օպերացիոն համակարգերի համար WhatsApp-ի վերջին թարմացումը կթողարվի այս տարվա վերջին։


 Վարդան


    Դիտումներ` 1357