08.01.17

Լեգենդը վերադառնում է. Nokia 6-ը ներկայացվել է պաշտոնապես


Շուկա վերադառնալուց հետո առաջին անգամ Nokia ընկերությունը ներկայացրել է իր նոր Android-սմարթֆոնը: Հզոր տեխնիկական բնութագրիչներով օժտված սմարթֆոնն աշխատում է Android 7.0 օպերացիոն համակարգով: Միակ վատ նորությունն այն է, որ սմարթֆոնը վաճառվելու է միայն Չինաստանում, հայտնում է Reuters-ը:

Լեգենդի նոր սմարթֆոնը կոչվում է Nokia 6: Սմարթֆոնի դիզայնը ավանդական լակոնիկ է, սակայն ընդգծված է էլեգանտորեն:

Ֆիննական HMD Global ընկերությունը, որը զբաղվում է շուկայում նոր Nokia-ների առաջխաղացմամբ, բացահայտել է Nokia 6-ի տեխնիկական բնութագրիչները, փոխանցում է BGR-ը:

  • Էկրան՝ 5,5 դյույմ, Full HD
  • Պրոցեսոր՝ Qualcomm Snapdragon 430
  • Օպերատիվ հիշողություն՝ 4 Գբ
  • Ներքին հիշողություն՝ 64 Գբ
  • microSD քարտի աջակցություն՝ առկա է
  • Հիմնական տեսախցիկ՝ 16 Մպ, f/2.0, ֆազային ավտոֆոկուս
  • Դիմային տեսախցիկ՝ 8 Մպ, f/2.0
  • Մարտկոց՝ 3000 մԱ/ժ
  • LTE-ի աջակցություն՝ առկա է
  • Ակուստիկա՝ Dolby Atmos-ի աջակցություն
  • Օպերացիոն համակարգ՝ Android 7.0
  • Կորպուս՝ ալյումինե

Nokia 6-ը վաճառվելու է բացառապես Չինաստանում՝ միայն JD.com կայքի միջոցով: Գինը՝ 1699 յուան, որը ներկայիս փոխարժեքով կազմում է մոտ 238 դոլար:


 Վարդան


    Դիտումներ` 1593