31.12.16

2016 թվականի կարևորագույն իրադարձություններն Android հարթակում


2016 թվականի ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են եղել աշխարհում, որոնց հայկական մամուլը պարբերաբար անդրադարձել է։ Բայց թե ի՞նչ փոփոխություններ են եղել Android աշխարհում, Ձեզ կպատմենք միայն մենք։ 

Եվ այսպես՝ շարունակելով ամփոփել տարին, bSmart.am-ը ներկայացնում է 2016 թվականի կարևորագույն իրադարձությունները Android հարթակում։

Galaxy Note 7-ի անհաջողությունը

Android սմարթֆոնների պատմության մեջ ամենազանգվածային անհաջողությունը գրանցվեց այս տարի։ Այդ հարվածն իր վրա վերցրեց հարավկորեական Samsung ընկերությունը։ Խոսքը Galaxy Note ընտանիքին պատկանող Note 7 ֆաբլեթի մասին է։ 

Nexus-ի մահն ու Pixel-ի հաջողությունները

Բոլորի կողմից սիրված Nexus սմարթֆոններն այս տարի չհայտնվեցին շուկայում։ Փոխարենը Google-ը ներկայացավ նոր Pixel և Pixel XL սմարթֆոններով, որոնք շարունակում են մեծ հաջողություններ գրանցել։

Էժան սմարթֆոնները դարձան գրավիչ

Հիշեք Huawei Honor 8-ն ու OnePlus 3T-ն։ Շատերն արդեն ձեռք են բերել կամ ցանկանում են ձեռք բերել այս սմարթֆոնները, որովհետև դրանք հզոր են, արագագործ, գրավիչ դիզայնով և էժան։ 

Mi Mix-ը շղթայական ռեակցիա ստեղծեց

Այս տարի Xiaomi ընկերությունը ներկայացրեց անշրջանակ Mi Mix սմարթֆոնը։ Բոլոր ընկերությունները նախանձով նայեցին Mi  Mix-ի վաճառքի ծավալներին և ցանկացան ունենալ սեփական անշրջանակ սմարթֆոնները։ Դրանք, հուսանք, գալիք տարի կհայտնվեն խանութներում։

Pokemon Go-յի հաղթանակը

Այսօր արդեն Pockemon Go-յի գրանցած հաջողությունն այնքան էլ տպավորիչ չէ, սակայն շատ քչերը կկարողանան նման արդյունք գրանցել։ Մի փոքր արտասովոր է շուրջդ տեսնել մարդկանց, ովքեր փողոցով քայլում են միևնույն խաղը խաղալով և այս ու այն կողմ վազվզելով՝ սմարթֆոնը ձեռքին։

Մոդուլների մահը

Google-ը հրաժարվեց Project Ara-յից, Lenovo-ն Moto Z-ով մեծ հաջողություններ չգրանցեց, իսկ LG-ն հասկացրեց, որ փոխարինվող մոդուլները ոչ ոքին պետք չեն։

Ահա սրանք էին Android աշխարհի ամենակարևոր նորությունները 2016 թվականի ընթացքում։ 


 Սարգիս


    Դիտումներ` 215