29.12.16

Super Mario Run-ը շուտով հասանելի կլինի Google Play-ում


Դեկտեմբեր ամսվա սկզբին Super Mario Run-ը հանդիսավոր կերպով հայտնվեց App Store-ում։ Այդ մասին Apple-ը խոսել էր դեռևս սեպտեմբերի 7-ին՝ iPhone 7-ի շնորհանդեսի ժամանակ։ 

Super Mario Run-ը մեծ աղմուկ բարձրացրեց և մի քանի օրում դարձավ App Store-ի պատմության ամենաներբեռնված խաղը։ 

Մեզ հաջողվել է պարզել, որ խաղն արդեն հայտնվել է Google Play-ի էջերում։ Սակայն ցանկացողները պետք է գրանցվեն, որպեսզի խաղի հասանելի դառնալուն պես առաջինը ստանան ներբեռնման ծանուցումը։ 

Սպասվում է, որ ինչպես App Store-ում, այնպես էլ Google Play-ում խաղն անվճար կլինի ներբեռնման համար, սակայն ամբողջական տարբերակի համար անհրաժեշտ կլինի վճարել, ինչը չի սիրում անել Android օգտագործողների ճնշող մեծամասնությունը։


 Սարգիս


    Դիտումներ` 250