28.12.16

Android 7.0 Nougat օպերացիոն համակարգի 3 գլխավոր գործառույթները


Օգոստոսի 22-ին Google ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Android 7.0 Nougat օպերացիոն համակարգը: Ընդհանուր առմամբ, նոր օպերացիոն համակարգում հայտնվել է 250 փոփոխություն և բարելավում:

bSmart.am-ը ներկայացնում է Android 7.0 Nougat օպերացիոն համակարգի 3 գլխավոր և կարևոր գործառույթները:

1. Երկու ծրագրերի հետ միաժամանակ աշխատանք

Բոլոր սարքերը՝ անկախ էկրանի չափսերից, հնարավորություն կունենան միաժամանակ աշխատել երկու ծրագրերի հետ: Սմարթֆոնի կամ պլանշետի էկրանը՝ միևնույն ժամանակ, կբաժանվի երկու մասի:

2. Կենդանի էմոջիներ

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են իրենց հաղորդագրությունները կենդանացնել էմաջիների միջոցով, Android 7.0 Nougat-ը հիանալի նորություն ունի: Android 7.0 Nougat-ում այժմ կարելի է գտնել շուրջ 1500 էմոջի, որոնց շրջանում 72-ը՝ բոլորովին նոր:

3. Կատարելագործված Doze

Թարմացված Doze տեխնոլոգիան, որը հայտնվել էր դեռևս Android Marshmallow-ում, դարձել է ավելի խելացի: Այժմ Doze-ը գործարկվում է նույնիսկ այն ժամանակ, երբ սմարթֆոնը գտնվում է գրպանում կամ պայուսակում:

Տեսականորեն, Android 7.0 Nougat-ով աշխատող սմարթֆոնները կսկսեն աշխատել ավելի երկար: Համենայն դեպս, այպես են հայտարարում ծրագրավորողները:


 Վարդան


    Դիտումներ` 342