27.12.16

Անշրջանակ Nokia D1C-ն կաշխատի Android Nougat-ով


Ինչպես հայտնում են ցանցային աղբյուրները, Nokia D1C սմարթֆոնը կներկայացվի CES 2017 ցուցահանդեսում, որը հաջորդ ամիս տեղի կունենա Լաս Վեգասում: Եթե խոսենք ավելի ճշգրիտ ժամկետների մասին, ապա կարող ենք ասել, որ սմարթֆոնը կներկայացվի հունվարի 5-8-ը:

Կներկայացվի Nokia D1C-ի երկու տարբերակ: Առաջին տարբերակը կլինի միջին, իսկ երկրորդ տարբերակը՝ բարձր դասի սմարթֆոն:

Երկու սմարթֆոններն էլ կաշխատեն Android 7.0 Nougat օպերացիոն համակարգով: Համացանցում է հայտնվել միջին տարբերակի լուսանկարը:


 Վարդան


    Դիտումներ` 279