11.01.17

Apple-ի թիմը հեռանում է․ ընկերության վերջը մոտ է


Apple-ի թիմը, որը հարյուրավոր մարդկանցից է բաղկացած կամաց-կամաց սկսում է հեռանալ ընկերությունից։ Սկզբում Siri ձայնային օգնականի ստեղծողները հեռացան Apple-ից։ Նրանց գնեց Samsung-ը և հիմա նրանք ստեղծում են Galaxy S8-ի Viv ձայնային օգնականը։ 

Այսօր Apple-ից հեռացավ iOS-ի Swift ծրագրավորման լեզվի ստեղծող Քրիս Լեթները։ Նա աշխատանքի է հրավիրվել Tesla ընկերությունում։ 

Սակայն թե ո՞վ կզբաղվի նրա պաշտոնը Apple-ում դեռ հայտնի չէ։ Հայտնի չէ նաև, թե ինչքա՞ն կշարունակվեն լավագույն մասնագետների կորուստները։


 Սարգիս


    Դիտումներ` 1551