10.01.17

iOS 10-ն արդեն տեղադրվել է Apple սարքերի 76%-ում


Ո՞րն է Android-ի հիմնական թերությունը iOS-ի նկատմամբ։ Իհարկե, այն, որ հին սարքերը գրեթե չեն ստանում թարմացումներ։ Android-ով աշխատող սարքերի 7%-ն է աշխատում Android N-ով, մինչդեռ iOS-ում պատկերն ամբողջովին այլ է։

Դեռևս հեռավոր 2012 թվականին արտադրված iPhone 5-ը ստացել է թարմացում։ Ավելին, iOS 10-ն արդեն տեղադրվել է Apple սարքերի 76%-ում։ iPad-ների, iPhone-ների, iPod-ների ու Apple TV-ների միայն 18%-ն է աշխատում iOS 9-ով, իսկ մնացած 6%-ն աշխատում է ավելի հին տարբերակներով։

iOS-ը 10 գնալով ավելի ու ավելի է բեռնվում։ Եվ գուցե մեկ ամիս անց պատկերն այլ լինի, ո՞վ գիտե։


 Սարգիս


    Դիտումներ` 267