08.01.17

iPhone-ի այս թաքնված գործառույթի մասին դուք դեռ չգիտեք


Բոլորն են բողոքում iPhone-ի լապտերիկի հզորությունից, սակայն քչերը գիտեն, որ iPhone-ում կարելի է կարգավորել լապտերիկի լույսի ուժգնությունը։ 

Լույսի ուժգնությունը կարգավորելու համար պետք է՝

1․ համոզվել, որ սմարթֆոնն աշխատում է iOS 10-ով,

2․ արգելաբացել սմարթֆոնը,

3․ սահեցնել մատը էկրանի ստորին հատվածից դեպի վերին հատված,

4․ սեղմել լապտերիկի վրա և մի քանի վայրկյան սեղմած պահել,

5․ ընտրել լապտերիկի ցանկալի ուժգնությունը։

Ահա այս պարզ քայլերի միջոցով Դուք կկարողանաք կարգավորել iOS 10-ով աշխատող Ձեր սմարթֆոնի լապտերիկի լույսի ուժգնությունը։ 


 Սարգիս


    Դիտումներ` 927