08.01.17

Apple-ի նոր գովազդային հոլովակն ընդգծում է iPhone 7 Plus-ի առավելությունը լուսանկարչությունում


Apple-ը նոր գովազդային հոլովակ է ներկայացրել, որը կրում է «Take Mine»` «Նկարիր ինձ» վերնագիրը։ Ներկայացումից ժամեր անց այն նաև հրապարակվեց YouTube-ում։ 

60 վայրկյանանոց հոլովակում Apple-ը շեշտը դրել է iPhone 7 Plus-ի կրկնակի տեսախցիկի վրա։ Ավելի ստույգ՝ Apple-ը ներկայացնում է iPhone 7 Plus-ի «Portrait»՝ «Դիմանկար» ռեժիմը։

Հոլովակը կրում է «Դիմանկար ռեժիմն iPhone 7 Plus-ում՝ պրակտիկ կախարդանք» կարգախոսը։

Սա Apple-ի առաջին հոլովակը չէ, որ պատմում է iPhone 7 Plus-ի հնարավորությունների մասին։ Ավելի վաղ Apple-ը ներկայացրել էր «Midnight»` «Կեսգիշեր» գովազդային հոլովակը, որն ընդգծում էր iPhone 7 Plus-ի մթության մեջ լավ նկարելու ունակությունը։

Apple-ի նոր գովազդային հոլովակին կարող եք ծանոթանալ ստորև։


 Սարգիս


    Դիտումներ` 155