02.01.17

iPhone 8-ը կստանա Digital Crown անիվ՝ ինչպես Apple Watch-ը․ ԶԼՄ-ներ


ԱՄՆ-ի արտոնագրերի և առևտրային նշանների բյուրոն տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Apple-ը արտոնագրել է Digital Crown (թվային գագաթ) անիվ iPhone-ի համար։ Պտտվող անիվի այս մեթոդը կարող է օգտագործվել ամենատարբեր նպատակների համար․ տեքստի չափսի փոփոխման, ձայնի կարգավորման, ինչպես նաև սարքի անջատման և միացման, տեսանկարահանելիս՝ պատկերը մեծացնելու և փոքրացնելու համար։

Հավանաբար, թվային այս անիվն առաջինը կհայտնվի հոբելյանական iPhone 8-ի OLED էկրանով տարբերակի վրա։ 

 

 


 Սարգիս


    Դիտումներ` 280