11.01.17

5 օգտակար ծրագրեր, որոնք չունեն Ձեր ընկերները


Կոմբայն SMS-ի և մեսենջերների հաղորդագրությունների համար, լավագույն օֆլայն քարտեզները, հարմար և լակոնիկ նվագարկիչ՝ օժտված անվճար երաժշտությամբ, փոստ և «խելացի» օրացույց մեկ տեղում, ֆոտոխմբագրիչ և անսահմանափակ VPN:

bSmart.am-ը ներկայացնում է 5 ծրագրեր, որոնց մասին գիտեն ոչ բոլորը։

1. Backdrops (Android)

Ծրագրում հավաքված են հարյուրավոր ֆոնային լուսանկարներ՝ սմարթֆոնի աշխատանքային սեղանը ձևավորելու համար։ 

2. Ֆոտոսքաներ Google Photos-ի կողմից (Android, iOS)

2016 թվականի նոյեմբերին Google-ը թողարկեց հատուկ լուսանկարների սքաներ, որը թույլ է տալիս սքանավորել հին լուսանկարները՝ բարձր որակով։ Սքանավորման և մշակման գործընթացն այնքան պարզեցված է, որ լուսանկարի որակը դրանից չտուժի։

3. MAPS.ME (Android, iOS)

Ռուս ծրագրավորողների կողմից մշակված օֆլայն քարտեզների ծրագիրը մեկ անգամ չէ, որ հայտնվել է Android-ի լավագույն ծրագրերից շարքերում։ Օֆլայն քարտեզների ծրագիրն իր մեջ ներառում է ավելի քան 345 երկրներ՝ իր քաղաքներով։

4. Phonograph (Android)

Phonograph-ը (նախկին Gramophone) պարզ, մինիմալիստական և շատ գեղեցիկ նվագարկիչ է՝ նախատեսված Android-ի համար։ Միացնելով կատարումը, ծրագիրն ավտոմատ ցուցադրում է տեղեկությունների կատարողի մասին։

5. Flychat (Android)

Ծրագիրը թույլ է տալիս կարդալ նոր ստացված հաղորդագրությունները՝ առանց տվյալ պահին բացված ծրագիրը փակելով։ Ծրագիրն աշխատում է բոլոր մեսենջերների հետ՝ WhatsApp, Telegram, Skype, Twitter, Facebook Messenger և Slack։


 Վարդան


    Դիտումներ` 621