11.01.17

Հավելյալ դիսփլեյով HTC սմարթֆոնի լուսանկարները հայտնվել են համացանցում


Վաղը՝ հունվարի 12-ին, HTC ընկերությունը կներկայացնի HTC U սմարթֆոնների շարքը, որոնք օժտված կլինեն նոր՝ Snapdragon 835 պրոցեսորով, իսկ ֆլագմանային տարբերակը կունենա հավելյալ OLED-դիսփլեյ՝ թաքնված հիմնական դիսփյելի տակ։ Հավելյալ դիսփլեյը կունենա նեղ վահանակի տեսք և կհեշտացնի ծանուցումներ ստանալու և դեպի ընտրված ծրագրեր արագ մուտք գործելու գործընթացը։ 

HTC U Ultra ֆլագմանային մոդելի տեխնիկական բնութագրիչներն են՝ 

  • Պրոցեսոր՝ Snapdragon 835
  • Դիսփլեյ՝ 6 դյույմային էկրան՝ QHD ընդլայնմամբ
  • Ներքին հիշողություն՝ 64 ԳԲ
  • Օպերատիվ հիշողություն՝ 4 Գբ
  • Մարտկոց՝ 4000 մ/Աժ
  • Գույն՝ սև, սպիտակ, կապույտ, վարդագույն

Դեռևս չներկայացված ֆլագմանի լուսանկարները ներկայացրել է չինական @upleaks ինսայդերը՝ Weibo սոցցանցում։

Ստորև ներկայացնում ենք նշված լոսանկարները։ 


 Վարդան


    Դիտումներ` 269