10.01.17

Samsung-ի խելացի ժամացույցներն արդեն աշխատում են iPhone-ի հետ


 

Samsung ընկերությունն իր խելացի ժամացույցները վաճառքի էր հանել Apple Watch-ից ամիսներ առաջ։ Կարելի է ասել, որ Apple-ը կրկնօրինակել է Samsung-ին։ Շատերին է դուր գալիս Apple Watch-ի դիզայնը, սակայն որոշ մարդկանց համար Samsung Gear ժամացույցների կլոր էկրանն է գրավիչ։ Այնուամենայնիվ, Samsung Gear ժամացույցները տեխնիկական տվյալներով գերազանցում են Apple Watch-ին։ 

Մինչև վերջերս Samsung-ի խելացի ժամացույցները չէին աշխատում iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերի հետ, սակայն այժմ Samsung-ը նոր ծրագիր է թողարկել App Store-ում, որը ներբեռնելուց հետո Galaxy Gear S2 և Galaxy Gear S3 ժամացույցները կկարողանան աշխատել iPhone-ի հետ։ Ծրագիրը կոչվում է Samsung Gear S: Այն կարող եք ներբեռնել այստեղից։

Սակայն Gear Fit 2 խելացի ժամացույց ունեցողներին էլ չի անտեսել Samsung-ը։ Նրանց համար թողարկվել է առանձին ծրագիր, որը կոչվում է Samsung Gear Fit: Այն կարող եք ներբեռնել այստեղից։


 Սարգիս


    Դիտումներ` 182