25.12.16

Firefox-ը կդադարեցնի Windows XP-ի և Vista-ի աջակցությունը


Ինչպես հայտնի է, Microsoft-ը աստիճանաբար դադարեցնում է հին օպերացիոն համակարգերի աջակցությունը։ Ավելի վաղ բոլոր տեսակի աջակցություններից զրկվել էր Windows XP-ն, իսկ Vista-ն անվտանգության թարմացումներ կստանա մինչև 2017 թվականի ապրիլի 11-ը։

Պետք է նշել, որ մի շարք ծրագրավորողներ ևս հրաժարվում են հին օպերացիոն համակարգերի համար սեփական ծրագրերի թարմացումների թողարկումից։ Հնարավոր է, որ արդեն հաջորդ տարի Windows XP և Vista օպերացիոն համակարգերի աջակցությունից հրաժարվի նաև Mozilla ընկերությունը։

«Firefox-ը շարունակում է մնալ այն քիչ բրաուզերներից մեկը, որը դեռևս աջակցվում է Windows XP և Vista օպերացիոն համակարգերում, սակայն մենք նախատեսում ենք նշված օպերացիոն համակարգերի համար անվտանգության թարմացումներ թողարկել առնվազն մինչև 2017 թվականի սեպտեմբեր», - հայտարարել է ընկերությունն իր պաշտոնական բլոգում։


 Վարդան


    Դիտումներ` 194