26.10.16

Windows 10-ի հաջորդ թարմացումը կթողարկվի 2017-ի աշնանը


Microsoft ընկերությունը Նյու Յորքում անոնսավորել է Windows 10 օպերացիոն համակարգի հաջորդ խոշոր թարմացումը, որը ստացել է Creators Update անունը։ Այն կազմված է լինելու երեք հիմնական բաղադրիչներից՝ միախառնված իրականություն, 4K-գեյմինգ և տվյալների փոխանակման նոր հնարավորություններ։

Creators Update-ը կլինի ամենախոշոր թարմացումներից մեկը, որը կստանա Windows 10 օպերացիոն համակարգը։ Ինչպես և Anniversary Update-ի դեպքում, նոր թարմացումը ևս Windows 10-ի համար կլինի անվճար։


 Վարդան


    Դիտումներ` 488