03.10.16

Windows 10 օգտագործողները համակարգ կարող են մուտք գործել iPhone-ի օգնությամբ


Microsoft ընկերությունը կարողացել է մշակել հատուկ համակարգ, որն iPhone-ին թույլ է տալիս աշխատել Windows 10-ի հետ։ Հիշեցնենք, որ ընկերությունը վերջերս ներկայացրեց Windows Hello ծրագրային մոդուլը, որը թույլ է տալիս առավել հեշտ և առավել անվտանգ մուտք գործել Windows համակարգ։

Ծրագրային մոդուլը սարքն օգտագործում է օգտագործողի կենսաչափաան նույնականացման համար՝ աչքերի ծիածանաթաղանթի սքաներները, մատնահետքերի սենսորները և այլն։

Ինչպես հայտնում է Overclockers-ը, արդեն այսօր iPhone-ը կարելի է օգտագործել որպես գադջեթ՝ հեշտությամբ Windows 10 համակարգ մուտք գործելու համար։

iPhone-ի միջոցով համակարգ մուտք գործելու համար անհրաժեշտ է RSA SecurID ծրագիրը։ 


 Վարդան


    Դիտումներ` 633