09.08.16

Windows 10 Anniversary Update-ի ամենահետաքրքիր նորարարությունները


Օգոստոսի 2-ին Microsoft ընկերությունը պաշտոնապես թողարկեց Windows 10-ի հոբելյանական խոշոր թարմացումը։

Ահա այն հետաքրքիր նորարարությունները, որոնք հայտնվել են այդ թարմացման մեջ։

Նոր «Start» մենյու

Windows 10 Anniversary Update-ում «Start» մենյուն փոքր չափով փոփոխության է ենթարկվել։ Այժմ փախ մասում կարելի է գտնել բոլոր տեղադրված ծրագրերը, որոնք դասավորված են այբբենական կարգով։

 

Edge բրաուզերում այժմ հնարավոր է տեղադրել հավելվածներ

Edge-ը վերջապես կարելի է համարել լիարժեք բրաուզեր։ Ռելիզից մեկ տարի անց Microsoft-ը նրանում վերջապես ավելացրեց հավելվածների տեղադրման հնարավորություն։

 

Վիրտուալ աշխատանքային սեղաններ

Վերջապես իրականցավ բազմաթիվ էնտուզիաստների երազանքը։ Microsoft ընկերությունը Windows 10-ում ավելացրեց գործառույթ, որն արդեն երկար տարիներ առկա է Linux-ում։ Խոսքը մի քանի վիրտուալ աշխատանքային սեղանների աջակցության մասին է։

 

Skype Preview

Անմիջապես օպերացիոն համակարգում ինտեգրվել է Skype Preview ծրագիրը, որը թույլ է տալիս օգտվել հայտնի Skype ծրագրից, առանց այն ներբեռնելու։ 


 Վարդան


    Դիտումներ` 797