10.07.16

Ֆրանսիական ընկերությունը Windows 10-ով աշխատող սեղան է թողարկել (տեսանյութ)


Ֆրանսիական Kineti Technologies ընկերությունը թողարկել է Windows 10-ով աշխատող 42-դյույմանոց La Table սուրճի սեղանը, որն իր կոնցեպցիայով նման է Microsoft ընկերության սարքերին։

La Table սեղանն օժտված է 1920 x 1080 պիքսել ընդլայնմամբ և ապահովված է շփման 12 կետերով։ Բացի այդ, սարքում տեղադրված է Intel Core i5 պրոցեսոր, Intel HD 6000 ներքին տեսաքարտ։ Այն օժտված է նաև 8 Գբ օպերատիվ հիշողությամբ և 120 Գբ SSD հիշողությամբ։

La Table սեղանի ընդհանուր չափերը կազմում է 970 х 609 х 399 մմ, իսկ քաշը հասնում է 46 կգ-ի։ Վնասվածքներին և քերծվածքներին սեղանը պաշտպանում է ամրացված ապակին։

Kineti Technologies ընկերությունը սենսորային La Table սեղանը գնահատել է 5000 եվրո։


 Վարդան


    Դիտումներ` 815