02.07.16

Դատարանը Microsoft-ին տուգանել է 10 հազ. դոլարով՝ Windows 10-ի թարմացման համար


Կալիֆոռնիայի բնակչուհի Թերի Գոլդշտեյնը դատարանի միջոցով Microsoft ընկերությունից 10 հազ. դոլար է ստացել այն բանից հետո, երբ իր համակարգիչն ավտոմատ կերպով թարմացել է մինչև Windows 10, գրում է Finance.am-ը՝ հղում կատարելով The Inquirer-ին։

Ամերիկուհու խոսքերով, Windows 10 թարմացումից հետո իր համակարգիչը սկսել է դանդաղ աշխատել և ժամանակ առ ժամանակ նույնիսկ դադարել է աշխատել։ «Ես երբեք չեմ լսել Windows 10-ի մասին։ Ոչ ոք և ոչ մի անգամ ինձ չի հարցրել, թե ես արդյո՞ք ցանկանում եմ թարմացնել իմ համակարգիչը», - հայտնել է հայցվորը։

Ինչպես հայտնում է պարբերականը, սա առաջին հայտնի դեպքն է, երբ ինչ-որ մեկին հաջողվել է դատարանի միջոցով Microsoft-ից ստանալ գումարային տուգանք ծրագրային ապահովման համար։ 


 Վարդան


    Դիտումներ` 836